Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ֆրանսիացի հյուրերը ծանոթացան իրականացված աշխատանքներին 04.07.2013
2011 թվականի մարտին Ֆրանսիայում Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրեցին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակային պայմանագիր՝ 3 տարի ժամկետով Տավուշի մարզին Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցության վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցությունում 01.07.2013
Հուլիսի 1-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, վարչությունների պետերն ու բաժինների ղեկավարները, քննարկվեցին ընթացիկ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
Հուլիսի 1-ին Տավուշի մարզպետարանում «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունն ու «Լիարժեք կյանք» ՀԿ-ն կազմակերպել էին սեմինար-քննարկում «Ժամանակն է իրագործել մեր ներուժը» քարոզարշավի շրջանակներում:

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 27.06.2013
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Իջևանի տարածաշրջանի Կիրանց, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացավ ինչպես իրականացված ու ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ համայնքներին հուզող խնդիրներին:

Նշվեց վաստակաշատ գրողի հոբելյանը 25.06.2013
Լրացավ գրող, հրապարակախոս ու լրագրող Ռուբեն Աբգարի Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը: Տավշո աշխարհի նվիրյալ զավակ Ռուբեն Սիմոնյանի գրչին են պատկանում շուրջ մեկուկես տասնյակ պատմագիտական ու հայրենագիտական արժեքավոր գրքեր, որոնք ներկայացնում են հայրենի եզերքի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ժողովրդագրությունը: Նա նաև ավելի քան 100 գիտական, հրապարակախոսական հոդվածների ու գրական ակնարկների հեղինակ է, 1960-ականների ազգային ոգու զարթոնքի ակտիվիստներից: Վաստակաշատ գրողի հոբելյանի առթիվ...

Մրցանակներ՝ ,,Զվարթնոցի,, հաղթողներին 25.06.2013
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց ,,Զվարթնոց,, հայ դասական երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլում Տավուշի մարզը ներկայացրած շնորհալիներին, որոնցից չորսը դարձել են մրցույթի հաղթողներ և արժանացել մրցանակների: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է ,,Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամը և նպատակը հայ երիտասարդներին մեր դասական, հոգևոր ու ժողովրդական երաժշտությանը,...