Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում գիտաժողով Դիլիջանում 12.05.2015
Մայիսի 11-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ,,Ներառական համայնք,, ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ,,Ներառական կրթություն.կրթություն բոլորի համար,, թեմայով տարածաշրջանային գիտաժողովը: ,,Ներառական համայնք,, ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի միջազգային զարգացման գործակալության և Բուդապեշտի Բաց հասարակության հիմնադրամի ՙՙԿրթության աջակցություն,, ծրագրի կողմից: Այն տարածաշրջանային ծրագիր է: Հայաստանում այն իրականացնում են ՙՙՀույսի կամուրջ,, ՀԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղերն ու ,,Օրրան,,...

Արտագնա նիստ Թեղուտ համայնքում 12.05.2015
Մայիսի 11-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը արտագնա նիստ էր գումարել Տավուշի մարզի Թեղուտ համայնքում: Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Արայիկ Աղաբաբյանը եւ Մնացական Մնացականյանը Թեղուտ համայնքի մշակույթի պալատում հանդիպել են Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, բնակիչների հետ եւ քննարկել համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող հարցեր: Հանձնաժողովի...

Տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրեր 11.05.2015
,,Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն,, հասարակական կազմակերպությունը, որ ստեղծվել է Տավուշի մարզպետարանի կողմից ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Ռեգենի տարածաշրջանի համագործակցության շրջանակներում, նպատակ ունի խթանել մարզում տուրիզմի ոլորտի զարգացմանը: Կազմակերպությունն արդեն մի քանի ամիս է անցել է գործնական ծրագրերի իրականացմանը՝ այդ ճանապարհին համագործակցելով տարբեր կառույցների հետ: Այս անգամ կազմակերպությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սոցիալ-մշակութային ծառայություն և...

Տոնական միջոցառումներ 09.05.2015
Այսօր` մայիսի 9-ին, Տավուշի մարզի տարբեր համայնքներում կայացան և ամբողջ օրվա ընթացքում շարունակվեցին միջոցառումներ` նվիրված Հաղթանակի և խաղաղության տոնին, ինչպես նաև Շուշիի ազատագրման 23-ամյակին: Օրը տոնական միջոցառումներով սկսվեց նաև մարզկենտրոն Իջևանում: Առավոտից Իջևանի քաղաքապետարանում ընդունել էին օրվա պատվավոր հյուրերին` պատերազմի վետերաններին: Նրանց հանդիսավորությամբ հանձնվեցին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մեդալներ ՀՀ վարչապետի կողմից և դրամական պարգև`...

Եկրապահի օրը Տավուշի մարզկենտրոնում 08.05.2015
Մայիսի 8-ն արդեն երկու տասնամյակ ավելի է, ինչ պետական տոնացույցում նշվում է որպես Երկրապահի օր: Տոնի առթիվ Տավուշի մարզկենտրոն Իջևանում նախատեսվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Երկրապահ կամավորական միության նախաձեռնությամբ ու մասնկացությամբ օրն սկսվեց դեպի Ազատամարտիկների հրապարակ տանող երթով: Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին մեր նոր գոյամարտում՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարին:...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 08.05.2015
Սիրելի տավուշցիներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Մայիսի 9-ը մեր պատմության ամենահիշարժան ու պանծալի օրերից է: Հայ ժողովրդի զավակներն անցնելով երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով, իրենց մեծ ներդրումն ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտի գործում: Տասնամյակներ անց, մայիսի 9-ը մեզ համար նշանավորվեց մեկ այլ հաղթանակով՝ Շուշիի ազատագրումով: Իրենց հայրերի ու պապերի սխրանքին գումարելով այժմյան...


