Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ներառական կրթության առանձնահատկությունները

19.08.2015

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում հանդիպում ունեցավ «Առաքելություն արևելք» մարդասիրական կազմակերպության տնօրեն Կիմ Հարցների հետ: Ներկա էին նաև նույն կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, դոնոր կազմակերպության ներկայացուցիչ Սվենյա Լեմկեն, ծրագրերի ղեկավար Աննա Ավետիսյանը , ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ,,Հույսի կամուրջի,, այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկեցին Տավուշի մարզում ներառական կրթության ծրագրի ներդրման հետ կապված առանձնահատկությունները և վերլուծեցին դրա հետ կապված հետագա քայլերը: Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին նաև ,,Հույսի կամուրջի,, երեխայի զարգացման կենտրոն հաճախող երեք երեխաների բնակարաններ: Մինչ այդ Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում նրանք հանդիպում էին ունեցել ու զրուցել տնօրենի և բազմամասնագիտական թիմի հետ, իսկ կենտրոնում՝ նաև երեխաների ծնողների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36