Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային հուշամրցաշար Աչաջուր համայնքում

20.08.2015

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում արդեն ավանդույթ է դարձել ամենամյա ֆուտբոլային հուշամրցաշարը՝ նվիրված մարզի կյանքից հեռացած ֆուտբոլիստների հիշատակին: Այս տարի էլ Աչաջրի գյուղապետարանի, ,,Նիկարմ,, և Վաչիկ Տիգրանի Ղալթախչյանի անվան ֆուտբոլային ակումբների նախաձեռնությամբ և համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի աջակցությամբ, այն մեկնարկել է օգոստոսի 18-ին և կեզրափակվի այսօր՝ օգոստոսի 20-ին: Հուշամրցաշարի մեկնարկի առթիվ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ համայնքի Վաչիկ Ղալթախչյանի անվան մարզադաշտում, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր մարզի տարբեր համայնքներից: Ներկաներին  մրցաշարի անցկացման առթիվ ողջունեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից հաջողություն մաղթեց մասնակից թիմերին: Մրցաշարը բացվեց Իջևանի և Վերին Կարմիրաղբյուրի թիմերի խաղով: Եզրափակիչ խաղը, որտեղ կհանդիպեն Աչաջրի և Ազատամուտի թիմերը, և փակման հանդիսավոր արարողությունը կկայանան այսօր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18