Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

03.03.2016

 Մարտի 2-ին Իջևան քաղաքի Անկախության 40 հասցեում անցկացվեց ,,Երիտասարդության հնարավորությունները տեղական աշխատաշուկայում,, աշխատանքի տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպել էր ,,Գործընկերություն և ուսուցում,, հասարակական կազմակերպությունը Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի ու մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի աջակցությամբ` Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ,,Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի,, /ԵՆԽԾ/ շրջանակներում, պատվիրատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` համագործակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեց ,,Գործընկերություն և ուսուցում,, ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը: Ողջույնի խոսք ասաց նաև Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալ Սմբատ Ցուցուլյանը: Կարևորելով նման տոնավաճառների կազմակերպման դերը գործատու-աշխատանք փնտրող անմիջական կապի ապահովման տեսանկյունից, նա նշեց, որ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից վերջին տարիներին արդեն երեք նման տոնավաճառներ են կազմակերպվել, որոնք նկատելի արդյունք են տվել: Այնուհետև ներկայացվեց ,,Երիտասարդների գործարար և մասնագիտական հմտությունների բարելավման դասընթացների և նրանց զբաղվածության խթանման այլ մարզային միջոցառումների իրականացման ծառայություններ,, ծրագիրը: Ցուցադրվեց նաև երիտասարդության զբաղվածության ոլորտի խնդիրներին նվիրված ֆիլմ, որից հետո թափուր աշխատատեղեր ներկայացնող թվով 15 գործատուներ էլեկտրոնային ցուցադրության, տեղեկատվական նյութերի, ինչպես նաև արտադրանքի ցուցադրության տարբերակով ներկայացրին իրենց բիզնեսն ու գործունեության ոլորտը, աշխատանքի հնարավորություններն ու աշխատանք փնտրողներին ներկայացվող կարողությունների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև թափուր աշխատատեղերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18