Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Բերդում

05.08.2016

 Օգոստոսի 4-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է կատարել տարածաշրջանի բնակչության համար: Ընդունելությանը մասնակցել է 29 քաղաքացի Բերդ, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր և Նավուր համայնքներից: Նրանցից 21-ը մարզի ղեկավարին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, ընդ որում 10 բնակիչ դրամական օգնություն էր խնդրում բուժման համար: Տանիքի նորոգման հարցով դիմած 5 քաղաքացուց մեկի հարցին հենց տեղում լուծում է տրվել: 1 քաղաքացի դիմել է բնակարանի հատկացման, 1 քաղաքացի հողի սահմանի հետ կապված և մի այլ քաղաքացի էլ` վառելափայտի տրամադրման հարցով: Բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետ Հովիկ Աբովյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03