Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Ֆրանսիայի պատվիրակության հետ

08.09.2016

  Այսօր Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը Օ-դը-Սեն-Տավուշի մարզ համագործակցության շրջանակներում Տավուշի մարզպետարանում հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Օ- դը-Սեն նահանգի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի ու մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ: Հանդիպմանը քննարկվեցին ինչպես ընթացիկ, այնպես էլ 2017 թվականին իրականացվելիք աշխատանքներին, մասնավորապես Կիրանց և Ենոքավան համայնքների սարամասեր տանող ճանապարհների հիմնանորոգմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ նաև դեկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական հերթական համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26