Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը

09.09.2016

 Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով 2015-2016 ուսումնական տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Զեկուցողը նախ ներկայացրեց մարզում գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև և 2016-2017 ուստարվա նախնական թվային տվյալները: Այնուհետև անդրադարձ եղավ ոլորտում իրականացված աշխատանքներին ու նաև խնդիրներին: Խոսելով ներառական կրթության մասին՝ Կ. Նազարյանը նշեց, որ 2015թ. վկայագրվել և ներառական կրթության համակարգում ընդգրկվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 151 երեխա: 2016թ. գարնանը գնահատման կենտրոնի կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել է 202 երեխա: Մարզպետարանը հետևողականորեն համագործակցում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ տարածքային համապատասխան բաժինների հետ, որի արդյունքում զգալիորեն նվազել է իրավախախտման հակում ունեցող, դժվար դաստիարակվող, նախկինում դատապարտված անչափահասների թիվը: Օրակարգի երկրորդ հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը խոսեց մարզի համայնքների 2016թ. առաջին կիսամյակի սեփական եկամուտների կատարողականների մասին: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի զեկույցը մարզպետարանի աշխատակազմի ՍԱՏԳ-ների կողմից իրականացվող գործառույթների կատարման ընթացքի մասին էր: Նշվեց, որ 2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում սոցիալական աջակցություն ստանալու համար /այդ թվում՝ տարբեր տեսակի նպաստներ, այլ դրամական վճարներ, բնաիրային, իրավական, խորհրդատվական և այլն/ թվով 5307 քաղաքացիներ դիմել են գործակալություններին, որոնք էլ իրականացրել են տնայցեր, կատարել սոցիալական վիճակի ուսումնասիրություններ: Արդյունքում 5238 ընտանիքներ ստացել են աջակցություններ: Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև <<Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման>> և <<Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության>> 2016թ. ծրագրերի ուղղությամբ մարզում կատարվող աշխատանքների մասին և <<Մարզի համայնքներում 2016թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին>> հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխանաբար զեկույցներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը և ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Քննարկված հարցերի վերաբերյալ արվեցին առաջարկություններ, տրվեցին հանձնարարություններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03