Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

06.09.2016

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ամերիկյան առաջատար «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի հիվանդանոցում հոկտեմբերի 16-21-ը կանցկացվեն վիրահատություններ եւ կտրամադրվեն բժշկական տարբեր ծառայություններ, որոնցից անվճար կարող են օգտվել Նոյեմբերյան քաղաքի, Տավուշի եւ Լոռու մարզերի համայնքների բնակիչները։
   ԱՄՆ-ից ժամանած բարձրակարգ բժիշկների խումբը, «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսի գլխավորությամբ, կկատարի վիրահատական հետևյալ գործողությունները.

Ընդհանուր եւ անոթային վիրաբուժություն
Լեղապարկի հեռացում
Ճողվածքի հատում (գրիժա)
Երակների վարիկոզ լայնացման բուժում (վերացում)
Ոչ չարորակ ուռուցքների հեռացում

Դիմածնոտային վիրաբուժություն (չափահասների եւ երեխաների համար)
Նապաստակի շրթունք
Գայլի երախ (քիմքի փեղեքում)
Քթի և բերանի միջև ստեղծված ֆիստուլաներ
Փոքր ծնոտային պաթոլոգիաներ, օրինակ՝ ներոսկրային փոքր կիստաներ
Գլխի և պարանոցի հատվածում փափուկ հյուսվածքների վնասվածքներ
Թքագեղձի փոքր բարորակ ուռուցքներ

Ակնաբուժություն
Կատարակտի վիրահատություն

Գինեկոլոգիա
Հիստերեկտոմիա
Ընդհանուր գինեկոլոգիական վիրահատություններ (արգանդ, վզիկ և այլն)

Կլինեն նաեւ օրթոպեդիկ միջամտություններ։

   Հերթագրվելու համար զանգահարել +37493 04 17 35, +374-266-23471, +374-266-23281, +37410 521505 (107) հեռախոսահամարներով կամ գրել missiontavush@himnadram.org   էլեկտրոնային հասցեին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05