Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա ավանդական միջոցառում Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում

Ամանորյա ավանդական միջոցառում Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում 24.12.2015

Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում ամանորյա ավանդական միջոցառում էր: Հավաքվել էին ծնողներ, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ինչպես միշտ,  այս կրթօջախը տոնակատարությանը հանդես եկավ բարձրաճաշակ թատերական ներկայացմամբ, գրական-երաժշտական կոմպոզիցիայով: Երեխաները երգեցին ու արտասանեցին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հանդիսությունն ավարտվեց Ձմեռ պապիկի և...

Անցան ատեստավորում

Անցան ատեստավորում 24.12.2015

  Ինչպես ամեն տարի, համաձայն ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, 2015 թվականին ևս մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը անցավ փաստաթղթային ատեստավորում: Ատեստավորման գործընթացը մեկնարկել էր նոյեմբերի 25-ից Տավուշի մարզպետարանում: Ատեստավորումն անցկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովը` Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրեա Թամրազյանի նախագահությամբ և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

Վկայականներ  ստացան 29 երիտասարդ

Վկայականներ ստացան 29 երիտասարդ 23.12.2015

Այսօր ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի կենտրոնում տեղի ունեցավ ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագրի,, շրջանակներում իրականացված հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական ուսուցման ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագիրը,, նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավմանը` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ և հզոր քաղաքացիական հասարակության կերտմամբ:...

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին 17.12.2015

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝...

Երկօրյա դասընթացներ մանկապարտեզների  տնօրենների ու դաստիարակների համար

Երկօրյա դասընթացներ մանկապարտեզների տնօրենների ու դաստիարակների համար 17.12.2015

 <<Երկուսով>> հոգեբանական մասնագիտացված կենտրոնի և <<Վորլդ Վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ը երկօրյա դասընթացներ անցկացվեցին Իջևանի պոլիկլինիկայի միջոցառումների դահլիճում, որին մասնակցում էին Սարիգյուղի, Խաշթառակի, Գետահովիտի և Իջևանի թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների տնօրեններն ու դաստիարակները: Դասընթացները միտված են շարունակաբար բարելավելու թիրախային համայնքների մանկապարտեզների...

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում 16.12.2015

  Այսօր` դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-26 17:05:52