Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի շրջանակներում

31.05.2016

Այսօր Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագրի շրջանակներում: Տոնավաճառի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը և զբաղվածության պետական ծառայության գործակալության Իջևանի կենտրոնը: Աշխատանքի տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանի և Կարեն Ադամյանի գլխավորությամբ, Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, տարածաշրջանում գործող առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ:
,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք,, ծրագիրը Տավուշի մարզում մեկնարկել է դեռևս 2013 թվականին և նպատակ ունի բարելավել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանները՝ մեծացնելով նրանց զբաղվածության հնարավորությունները: Աշխատանքի այս տոնավաճառը ծրագրի շրջանակներում իրականացվող բազմաթիվ գործողություններից մեկն է՝միտված ծրագրի վերջնական արդյունքի ապահովմանը: Տոնավաճառին ներկայացել էին 15 գործատու կազմակերպություններ 22 թափուր աշխատատեղի պահանջով:
Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը՝ նշելով , որ ծրագրի այս հատվածի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ աշխատաշուկայում նրանց համար ապահովելով հավասար իրավունքներ:
-Այս ընթացքում մենք ծրագրի շրջանակներում մեր երիտասարդներին օժտել ենք որոշակի մասնագիտական կարողություններով: Ուրախ կլինեմ, որ ֆիզիկական որոշակի սահմանափակումներով երիտասարդները կարողանան իրենց ձեռք բերած գիտելիքներով դառնալ մրցունակ աշխատաշուկայում, դրանով իսկ իրենց համար ապահովելով արժանապատիվ ապագա: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին համագործակցության և աջակցության համար: Միասին, նույն խնդրի լուծման նպատակով մեկ հարկի տակ հավաքվելն արդեն որոշակի հաղթանակ է,- նշեց Լևոն Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27