Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդատվություն և հետազոտություն աշխատանքային միգրանտների շրջանում

31.05.2016

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնը «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի նկատմամբ խորհրդատվության և թեստավորման ծառայությունների մատուցման» ծրագրի շրջանակներում խորհրդատվություն և հետազոտություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս համայնքում:
Նախապես ՀՀ Տավուշի մարզպետի հետ ճշգրտվել էր ծրագրին մասնակից համայնքների ցանկը: Բաղանիս համայնքի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել էր ծրագրի էությունը, նպատակը և թիրախային խումբը: Համայնքապետն ու գյուղի բուժքույրը համապատասխան մարդկանց նախօրոք տեղեկացրել էին տեղում ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու ու հետազոտվելու հնարավորության մասին:
  Պայմանավորված օրը` մայիսի 30-ին, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը իր 4 կամավորներով Բաղանիսում էր: Հետազոտության համար առանձնացված վայրում հավաքվել էին թիրախային խմբի ներկայացուցիչները: Նրանց հետ նախնական զրույցի ընթացքում պարզվել էր, որ հիմնականում ցանկանում են ստանալ անհատական խորհրդատվություն, ուստի այդպես էլ կազմակերպվեց: Խորհրդատվությունն անցկացնում էին նախապես վերապատրաստված ՀԵՀ աշխատակիցները: Նախնական պայմանավորվածության համաձայն, գյուղի բուժկետի մոտ էին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կետրոնի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի շարժական կլինիկաները: Խորհրդատվությունն անց էր կացվում ըստ պահանջվող չափանիշների, որի արդյունքում, գիտակցելով հետազոտման կարևորությունը, ՀԵՀ կամավորների ուղեկցությամբ մարդիկ գնում էին հետազոտվելու: Հետազոտման գնացողներին առաջարկվում էր լրացնել նաև տուբերկուլոզի վերաբերյալ հարցաթերթիկ, և տուբերկուլոզի կասկածի դեպքում նրանց առաջարկվում էր հետազոտվել նաև տուբերկուլոզի նկատմամբ: Ընդհանուր առմամբ այդ օրը խորհրդատվություն ստացավ 75 հոգի: Նրանցից, որպես ծրագրի թիրախային խումբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվեց 68-ը` 19 կին և 49 տղամարդ:
 ՀԵՀ Տավուշի մարզային երիտասարդական կենտրոնի` Բաղանիսում տարված աշխատանքի արդյունքում բացի թիրախային խմբից հետազոտման էին եկել նաև համայնքի այլ բնակիչներ, իսկ տուբերկուլոզի նկատմամբ ՝ ընդհանուր թվով 80 հոգի: Տեղեկացնենք, որ ծրագիրը կլինի մարզի ևս մի քանի համայնքներում, և ծրագրի շրջանակներում կհետազոտվի մարզի շուրջ 250 բնակիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59