Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀԱՎԱՍԱՐ,, խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես

31.05.2016

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀԱՎԱՍԱՐ,, խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես, որը նախաձեռնել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակը և ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամը: Ցուցահանդեսն անցկացվում է ,,ՕքսԵՋեն,, հիմնադրամի ,,ՀԱՎԱՍԱՐ,, քարոզարշավի շրջանակներում և Օքսֆամի ,,Հավասարեցնել,, գլոբալ քարոզարշավի մասն է կազմում: Ցուցահանդեսը ներառում է չորս թեմատիկ շարք.  դրանք են հայ քաղաքական գործիչների դիմանկարներ, տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի հայ կանանց ու տղամարդկանց դիմանկարներ՝ թեմային վերաբերող կոչ-ուղերձներով, գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող լուսանկարային պատմություններ, կանանց դիմանկարներ, ովքեր ընտրել են կանանց շրջանում այդքան էլ չընդունված մասնագիտություններ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների կարևորության մասին: Ակցիային մասնակցում են ինչպես հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ, այնպես էլ գյուղաբնակ կանայք: Նրանք բոլորը ելքեր են առաջարկում, որոնք կօգնեն տարբեր ոլորտներում, մասնավորապես քաղաքականության մեջ, կանանց ներգրավվածության բարձրացմանը: Ցուցահանդեսն առաջինը կայացել է Ազգային Ժողովում, ապա հանդիսավորությամբ բացվեց Տավուշի մարզպետարանում: Բացմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի համայնքների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ցուցադրությունը Տավուշի մարզպետարանում կազմակերպելու համար: Նշեց, որ թեման շատ կարևոր է  ու արդիական :
- Եթե անդրադառնանք խորագրին՝ ,,Հավասար հնարավորություններ և հավասար իրավունքներ,, , ապա պետք է արձանագրենք, որ կանայք մեծ հնարավորություններ ունեն , միայն մնում է կարողանանք նաև իրավունքները հավասար կիսել կանանց հետ: Պետք է վերլուծություններ կատարենք, որպեսզի և աշխատանքում, և դրանից ստացված եկամուտների տնօրինման մեջ հավասարություն ապահովենք կանանց ու տղամարդկանց միջև: Եվ շատ կարևոր եմ համարում նաև կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ինչի համար մենք պետք է աշխատանք տանենք և հաղթահարենք ձևավորված որոշակի կարծրատիպեր,-ասաց Լևոն Սարգսյանը:
Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ նաև սեմինար նույն թեմայով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25