Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրեց 2016 թվականի կատարած աշխատանքները 24.01.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ ներկայացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2016 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության ծառայություն,, գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ,...
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում այցելություն էր կազմակերպել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Կողբ և Այրում խոշորացված համայնքներ: Այցի նպատակն էր Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների համատեքստում առկա իրավիճակի, արձանագրված դժվարությունների, խնդիրների ու հաջողությունների վերաբերյալ համապարփակ, փաստացի և արդի տեղեկատվության...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 16.01.2017
2016 թվականի դեկտեմբեր ամսին, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են են ստացել 5314 ընտանիքներ, որոնցից 1871-ը Իջևանի, 1284-ը Դիլիջանի, 1097-ը Բերդի և 1062-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 311 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-108, Դիլիջան-84, Բերդ -67, Նոյեմբերյան - 52/ : Դեկտեմբեր ամսվա ընթացքում...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառվել է 6624 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2267,Դիլիջանում 2304, Բերդում 916, Նոյեմբերյանում 1137/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 526-ը...

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 13.01.2017
Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Իջևանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Բերդի տարածաշրջանային զինկոմիսարիատներից Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց տավուշցի նորակոչիկների առաջին խումբը: Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ մարզի տարածաշրջանային չորս կենտրոններում էլ տեղի ունեցան հանդիսավոր արարողություններ: Դեռ վաղ առավոտից Իջևանի զինկոմիսարիատի հարակից տարածքում ասեղ գցելու տեղ չկար: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Տավուշի մարզպետարանի...

Տավուշի մարզում 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է նոր տարվա առաջին րոպեներին 12.01.2017
Տավուշի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2016 թվականին ծնվել է 1242 երեխա: Տարվա ընթացքում ծնված տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին. 2016 թվականի ընթացքում մարզում ծնվել է 641 տղա և 601 աղջիկ: Իսկ 2017 թվականի առաջին ծնունդը գրանցվել է Աչաջրի առողջության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանի տեղեկացմամբ երեխան ծնվել է նոր տարվա առաջին րոպեներին՝ ժամը 12-ն անց 03 րոպեին: Արական սեռի առողջ նորածինը կշռել է 3 կիլոգրամ 300...


