Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի հունվար ամսին մարզում ծնվել է ընդհանուր թվով 106 երեխա՝ 54 տղա և 52 աղջիկ: Նրանցից 22-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով: Նշված ամսում ,,Իջևանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ում ծնվել է 50, ,,Աչաջրի ԱԿ,, ՊՈԱԿ-ում՝ 12, ,,Իռ-Վինգ ՍՊԸ-ում՝ 21, ,,Նոյեմբերյանի ԲԿ,,-ում՝ 13, ,,Բերդի ԲԿ,, ՓԲԸ-ում՝ 9, Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 1 փոքրիկ: Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվը...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6594 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2244,Դիլիջանում 2316, Բերդում 883, Նոյեմբերյանում 1151/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 51-ը տեղավորվել...
Կայացավ թափուր պաշտոնի մրցույթ 08.02.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար նախապես դիմել էին երկու հոգի: Նրանցից մեկը՝ Նելլի Գրիգորյանը, չէր ներկայացել մրցույթին: ,,Սուրեն Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա,, ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Մանուշ Աֆրիկի Թանդիլյանը: ...

Դասընթաց՝ գյուղատնտեսական թեմայով 07.02.2017
Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, ԳԱՄԿ-ի ներկայացուցիչներ ու խորհրդատուներ, տարբեր ոլորտների ֆերմերներ, կոոպերատիվների անդամներ: Բացելով դասընթացը՝ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականներից ելնելով՝ գյուղատնտեսության ոլորտում կարևորվում է կապը գիտության, կրթության հետ, նոր տեխնոլոգիաների...

Ընթացքի մեջ է դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը 06.02.2017
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել և ընթացքի մեջ է՝ էլեկտրոնային եղանակով անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը հետևյալ առարկաներից՝ մաթեմատիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա: Օլիմպիադաներին հայտագրման գործընթացը տևել է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 15-ը: Հայտագրվել է ընդհանուր թվով շուրջ 2000 աշակերտ: Դեկտեմբերի 24-ից հայտագրվածների ցուցակները Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ 02.02.2017
Այսօր՝ փետրվարի 2-ին, Եվրոպական միության գործընկերների հետ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի և փոխմարզպետ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ մարզային հանդիպումների շարքը նախարարն սկսեց ԵՄ ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգված Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ տեղի ունեցավ ցուցատախտակի բացում: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնված բանակցությունների հարցերով գլխավոր...


