Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնաժողովի նիստում

26.05.2017

Հաշվի առնելով ՙՙՄաքուր Հայաստան՚՚ ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի 25.05.2017թ. նիստի հանձնարարականները, այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Օրակարգում մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլին վերաբերող հարցերն էին: Հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի ՏԿ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը տեղեկացրեց, որ մարզային հանձնաժողովի, համայնքապետարանների ու համայնքների աշխատանքային խմբերի կողմից արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ անհրաժեշտ տեխնիկական միջոցների և գործիքների ապահովման, ինչպես նաև հասարակության շրջանում իրազեկման նպատակով: Նշվեց, որ շաբաթօրյակին, նախնական տվյալներով, կմասնակցի մոտ 9700 մարդ, կօգտագործվեն 104 միավոր շարժական տեխնիկա, 4049 միավոր տարբեր գործիքներ: Աղբահանություն կատարելու նպատակով մարզի համայնքապետարանների կողմից կնքվել է 629 պայմանագիր իրավաբանական անձանց հետ, 5311 պայմանագիր՝ ֆիզիկական անձանց հետ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26