Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին խոշորացվող համայնքներին առնչվող հարցեր

25.05.2017

   Մայիսի 24-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ: Ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներ, խոշորացվող համայնքների ղեկավարները: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Քննարկվեցին խոշորացվող համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանգամանորեն ներկայացրեց համայնքների խոշորացման հետ կապված օրենսդրական և կանոնակարգող դաշտի նորությունները, նշելով, որ վարչատարածքային բարեփոխումների արդյունքում բնակավայրերի բյուջեներում առաջացած ֆինանսական խնայողությունների հաշվին հնարավոր կլինի ավելի մեծ արդյունքների հասնել, և ավելի դյուրին կլինի կատարել ներդրումային ծրագրերի համար պահանջվող համաֆինանսավորումները: Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակություն, որի ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը պատասխանեցին համայնքապետերին հետաքրքրող հարցերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57