Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին

27.05.2017

Այսօր առավոտից <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մարզի տարբեր համայնքներում հետևում և անձամբ մասնակցում է նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նոյեմբերյան քաղաքում մարզպետը մասնակցել է քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներին, զրուցել շաբաթօրյակի մասնակիցների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Օրվա ընթացքում մարզպետն արդեն եղել է նաև Այրում քաղաքում, Պտղավան, Բագրատաշեն, Հաղթանակ բնակավայրերում: Բոլոր տեղերում նա իր մասնակցությունն է բերել շաբաթօրյակի աշխատանքներին, այնուհետև շրջել է բակերով, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ: Պտղավանում մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցել է շրջանավարտների կողմից կատարվող ավանդական ծառատունկին, որն այս տարի հետաքրքիր զուգադիպությամբ համընկել է համապետական շաբաթօրյակի օրվա հետ: Այս պահին շարունակվում են մարզպետ Հովիկ Աբովյանի այցելություններն այլ համայնքներ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18