Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ԱՊՐԻԼ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.05.2017
2017թ. ապրիլ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5321 ընտանիքներ, որոնցից 1873-ը Իջևանի, 1269-ը Դիլիջանի, 1136-ը Բերդի և 1043-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 272 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-60, Բերդ - 60, Նոյեմբերյան - 52/ : Ապրիլ ամսվա ընթացքում մարզի 380...

Տավուշի մարզի պատվիրակությունը մասնակցեց Կորյուն Առաքելյանի մեծարման երեկոյին 05.05.2017
Մայիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի ունեցավ մեծարման երեկո նվիրված հասարակական –քաղաքական գործիչ, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ծնունդով իջևանցի Կորյուն Առաքելյանի ծննդյան 70-ամյակին և գործունեության 50-ամյակին: Երեկոն բազմամարդ էր, մասնակցում էին և ելույթ ունեցան պետական, հասարակական-քաղաքական գործիչներ, գիտության, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, գրողներ և բանաստեղծներ:...

Դասընթաց՝ հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար 04.05.2017
,,Հեծանվային և գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում,, ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում ,,Հյուրանոցային տնտեսության գործունեության կազմակերպում և օբյեկտներին ներկայացվող պահանջները,, թեմայով դասընթաց էր կազմակերպվել հյուրատնային գործունեությամբ զբաղվողների համար: Նշենք, որ ծրագրի գործընկերներն են Դիլջանի ,,Դիլնեթ Սերվիս,, կրթական հասարակական կազմակերպությունը, Թբիլիսիի...

Համերգ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաների ուժերով 04.05.2017
Այսօր համերգային հարուստ ծրագրով Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ելույթ ունեցան Գյումրիի Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի սաները՝ դպրոցի տնօրեն Հարություն Ասատրյանի ղեկավարությամբ: Արդեն բավականին ժամանակ է, ինչ Իջևանի երաժշտական դպրոցը բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի հետ, և համերգն էլ կազմակերպվել էր իջևանյան կողմի հրավերով՝ Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ: Համերգին ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.05.2017
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը միշտ սիրով ու ջերմությամբ է նշում այս տոնը՝ լավ իմանալով ու գնահատելով աշխատանքի ու աշխատավոր մարդու դերը մեր կյանքում: Աշխատանքով է հայ մարդը դարեր շարունակ ստեղծել իր տունը, բարիք արարել ու շենացրել իր երկիրը: Սահմանամերձ Տավուշի մարզի զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ուստի տոնի առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել մեր հողի մշակին ու աշխատավորին, մաղթել...

Մատուցվեց բարձրակարգ երաժշտություն 01.05.2017
Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում է Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ժամանած ,,Շառլոտ,, երգչխախումբը: Ապրիլի 28-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հրավերով, երգչախումբը համերգային ծրագրով Տավուշի մարզում էր և ելույթով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում: Համերգին ներկա էր և ողջույնի ու շնորհակալական խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Համերգային ծրագրում ընդգրկված էին հեղինակավոր կոմպոզիտորների դասական ու հոգևոր...


