Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բուժքույրերի գիտաժողով Տավուշի մարզում 09.12.2016
ՀՀ Տավուշի մարզպետարանում այսօր կայացավ մարզի բուժքույրերի առաջին գիտաժողովը, որը կազմակերպվել էր մարզպետարանի, <<Հայաստանի բուժքույրերի միավորում>>, <<Հայաստանի լյարդաբանների ասոցացիա>> ՀԿ-ների և ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի նախաձեռնությամբ: Գիտաժողովի մեկնարկին ողջույնի խոսք ասաց և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը 08.12.2016
Դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Այս անգամ այն ացկացվեց Նոյեմբերյանի քաղաքապետարանում տարածաշրջանից դիմած բնակչության համար: Նախապես ընդունելության համար հերթագրվել էին 44 քաղաքացի Նոյեմբերյան, Կողբ, Այրում համայնքների Բերդավան, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Դովեղ, Ջուջևան, Բարեկամավան, Արճիս, Պտղավան, Բագրատաշեն բնակավայրերից: 24 քաղաքացի մարզպետին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, 13-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝...

Քննարկվեց համայնքային զարգացման ծրագրի ընթացքը 08.12.2016
Արձագանքելով համայնքի ղեկավարի նախաձեռնությանը, այսօր Տավուշի մարզի Աչաջրի համայնքապետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որտեղ ըստ համապատասխան մեթոդաբանության վերլուծվեց համայնքային զարգացման 5-ամյա ծրագրի կազմման ընթացքը: Սեմինարը վարեցին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքի...

Մարզխորհրդի նիստում 06.12.2016
Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետ Հովիկ Աբովյանը: Նիստի օրակարգով քննարկման էր ներկայացված 6 հարց: Առաջին հարցը, որ վերաբերում էր սեպտեմբերի 18-ին մարզի 36 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմանը, ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Նա ընդհանուր տեղեկատվություն տվեց սեպտեմբերի 18-ին մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Նշվեց, որ մարզի 36 համայնքում...

Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ Հայ-Ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Սա երրորդ նման համաժողովն էր, իսկ առաջինն ու երկրորդը կայացել են համապատասխանաբար 2010 և 2013 թվականներին, նախ Երևանում՝ ապա ՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Համաժողովը հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար փորձի փոխանակման լավագույն առիթ է և համագործակցության ներդրումները համատեղ հոգալու հնարավորություն: Արդեն արձանագրվել է, որ համաժողովից համաժողով ընկած...

Օրվան ընդառաջ 02.12.2016
Դեկտեմնբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյողը կազմակերպել էր ,, Հույսի կամուրջը 20 տարեկան է,, խորագրով ցուցահանդես-վաճառք: Իջևանի պատկերասրահում, ուր տեղի էր ունենում միջոցառումը, ցուցադրվել և վաճառքի էին հանվել երեխաների ձեռքերով ստեղծված աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսք ասած ,,Հույսի կամուրջի,, Իջևանի կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Քանի որ կազմակերպության համար տարին նաև հոբելյանական է, նա...