Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.05.2017
Հարգելի տավուշցիներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը Հայոց պետականության վերականգնման տոնն է, հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թշնամու ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Թուրք հրոսակների դեմ տարած հաղթանակը հայ ժողովրդին հնարավորություն տվեց վերականգնել դարերով կորցրած...

Զինվորների ներդրումը <<Մաքուր Հայաստանին>> 27.05.2017
<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մաքրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են նաև մարզում տեղակայված զորամասերը: Ինչպես տեղեկացնում է N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Հովսեփյանը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և կրթական հաստատությունների հետ, զորամասն, ըստ շաբաթօրյակների կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցի, Իջևանի տարածաշրջանում գտնվող պատմամշակութային հուշարձանների և հուշահամալիրների տարածքներում իրականացրել է մաքրման,...

Համապետական շաբաթօրյակն ընթացքի մեջ է 27.05.2017
Տավուշի մարզում հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատ բնակիչների մասնակցությամբ բոլոր համայնքներում ընթացքի մեջ է համապետական շաբաթօրյակը: Ներկայացնում ենք լուսանկարային տեղեկատվություն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կատարած աշխատանքների մասին: Ամբողջական տեղեկատվություն կներկայացվի հաջորդիվ:

Շաբաթօրյակն Իջևանի թիվ 1 դպրոցում 27.05.2017
Համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում են նաև մարզի հանրակրթական դպրոցները: Շաբաթօրյակի ընթացքը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում:

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակի աշխատանքներին 27.05.2017
Այսօր առավոտից <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մարզի տարբեր համայնքներում հետևում և անձամբ մասնակցում է նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նոյեմբերյան քաղաքում մարզպետը մասնակցել է քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներին, զրուցել շաբաթօրյակի մասնակիցների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Օրվա ընթացքում մարզպետն արդեն եղել է նաև Այրում քաղաքում, Պտղավան, Բագրատաշեն, Հաղթանակ բնակավայրերում: Բոլոր...
Հանձնաժողովի նիստում 26.05.2017
Հաշվի առնելով ՙՙՄաքուր Հայաստան՚՚ ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի 25.05.2017թ. նիստի հանձնարարականները, այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզային հանձնաժողովի նիստ, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Օրակարգում մայիսի 27-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների վերջին փուլին վերաբերող հարցերն էին: Հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի ՏԿ և ՀԳՄ վարչության պետ Միշա Մխիթարյանը տեղեկացրեց, որ մարզային հանձնաժողովի, համայնքապետարանների ու...


