Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում անհայտ կորածների հարազատների հետ

06.03.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը մարզի անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ով շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ անհայտ կորածների ընտանիքներին մշտապես աջակցելու և նրանց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են մարզեր, փորձում օգնել անհայտ կորածների ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին, տեղեկացնել նրանց որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նույն հանձնաժողովի անդամ, <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ>> ՀԿ նախագահ, անհայտ կորածի մայր Ռիմա Առաքելյանը հավաստիացրել է ներկաներին, որ հանձնաժողովի կողմից կատարվում են բոլոր հնարավոր աշխատանքները:
Հանդիպման օրակարգի 2-րդ մասի համաձայն ընտանիքների անդամներին ՀՀ Տավուշի մարզպետարանի, ՀՀ պաշտպանության նախարարության և <<Անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ>> ՀԿ-ի կողմից անհայտ կորածների հարազատներին տրամադրվել է իրավական, ֆինանսական և բժշկական աջակցություն:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57