Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը

13.03.2018

  Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղակայված N զորամասում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցեցին Իջևանի, Բերդի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջանային փուլում հաղթած Իջևանի ավագ, Արծվաբերդի, Բագրատաշենի և Թեղուտի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 9-12-րդ դասարանների 10 աշակերտ՝ 7 տղա և 3 աղջիկ կազմով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ, նախնական զինվորական պատրաստության ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Մրցույթի մասնակիցներն իրենց գիտելիքներն ու կարողությունները դրսևորեցին ռազմական ու ինտելեկտուալ մարզաձևերում ու խաղերում: Լավագույնը լինելու պայքարը թեժ էր ու լարված: Արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի ավագ դպրոցի թիմը: 2-րդ տեղում Արծվաբերդի դպրոցն էր, իսկ 3-րդ և 4-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Բագրատաշենի և Թեղուտի դպրոցների թիմերը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Տավուշի մարզպետի պատվոգրերով ու գավաթներով: Իսկ 1-ին տեղ գրաված Իջևանի ավագ դպրոցի հավաքականը կմասնակցի առաջիկայում կայանալիք հանրապետական փուլին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03