Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օրակարգում սքրինինգային հետազոտությունների ընթացքն էր 16.05.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում, <<Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> ծրագրի շրջանակներում իրականացվող սքրինինգային հետազոտությունների վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները և հետազոտությունների անցկացման պատասխանատուները: Քննարկումը վարում էր ՀՀ առողջապահության նախարարության ,,ԱԾԻԳ,, պետական հիմնարկի առողջության առաջնային պահպանման օղակի բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը: Հայաստանի...

Ինչպես խուսափել թունաքիմիկատներով թունավորվելուց 15.05.2017
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: Գյուղատնտեսական թունաքիմիկատը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ: Թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է դրանք գնելիս հետևել թունաքիմիկատի...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. մայիսի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 6407 աշխատանք փնտրող անձ /Իջևան՝ 2158, Դիլիջան՝ 2229, Բերդ՝ 864, Նոյեմբերյան՝ 1156/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 137-ը տեղավորվել են...

Մայիսյան տոներին նվիրված միջոցառում՝ մարզային գրադարանում 12.05.2017
Հաղթանակի ու խաղաղության օրվան է նվիրվել օրերս Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցած «Դու քաղցր ես, հո՛ղ իմ հայրենի» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են պատերազմի ոի աշխատանքի վետերաններ, գրադարանի ընթերցողներ, հյուրեր: Ողջույնի խոսքով միջոցառումը բացել է գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վարդիթեր Մարկոսյանը, որին հաջորդել են Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի աղոթքն ու խոսքը: Իր հուշերն է ներկաների հետ կիսել Իջևանի Ազգային վարժարանի ռազմագիտության...

Խնդիրները քննարկվեցին տեղում 12.05.2017
Մայիսի 11-ին աշխատանքային այցով Տավուշի մարզկենտրոն Իջևանում էր գտնվում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նրանք քննարկեցին Երևան-Իջևան միջպետական ճանապարհի Իջևանի շուկայի հատվածում անվտանգ երթևեկության ապահովման խնդիրը: Առաջարկվող լուծման տարբերակի վերաբերյալ, որով կփոխարինվեն այժմ տեղադրված բետոնե արգելափակոցները, հնարավոր կլինի վերջնական...

Նշվեց բուժքույրերի միջազգային օրը 12.05.2017
Մայիսի 12-ը ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի՝ բուժքույրերի միջազգային օրն է: Մասնագիտական տոնի առթիվ այսօր Իջևանի ԱԱՊԿ-ի տնօրինության ու ,,Հայաստանի բուժքույրերի ասոցիացիա,, ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում: Տոնի կապակցությամբ միջոցառման կազմակերպիչները նախապես շնորհավորական բացիկներ էին ուղարկել մարզի բոլոր բուժհաստատություններ: Իսկ Իջևանի ԱԱՊԿ-ում տեղի ունեցած հանդիսությունը բացեց...


