Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագծի հանրային քննարկումը 23.02.2017
Փետրվարի 23-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԵՄ խորհրդատվական խմբի, հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Տավուշի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Քննարկմանը բացման և ողջույնի խոսք ասաց մարզի զարգացման պլանավորման աշխատանքների համակարգող, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա արդյունավետ աշխատանք մաղթեց բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ...

Հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ կազմած զբոսաշրջային երթուղիները 22.02.2017
Փետրվարի 18-21-ը հայ և վրացի սկսնակ զբոսավարները փորձարկեցին համատեղ նախագծած՝ Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի ոչ նյութական արժեքներն ընդգրկող տուրերը: Ծրագրի մեկնարկային կետ է ընտրվել Վրաստանի Բոլնիսի քաղաքը, որտեղից և հայ ու վրացի երիտասարդ զբոսավարները ուղևորվել են Տավուշի մարզ՝ առաջնորդվելով իրենց իսկ նախագծած տուրերով: «Երիտասարդների զբաղվածության ընդհանուր հիմնախնդիրների լուծումը միջսահմանային զբոսաշրջության զարգացման միջոցով» նորարարական ծրագիրը սկսել է...
ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.02.2017
2017 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Իջևանի <<ԴՈԿ>> համալիրի դահլիճում տեղի կունենա Տավուշի մարզի 2017-2025թ.թ. տարածքային զարգացման ռազմավարության նախագծի գերակայության, նպատակների և SWOT վերլուծության քննարկում:

Անցկացվեց շախմատի դպրոցականների մարզային առաջնությունը 20.02.2017
Շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ փետրվարի 18-20-ը Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի դպրոցականների Տավուշի մարզային առաջնությունը ըստ տարիքային խմբերի: Մարզի դպրոցականների միջև ծավալված անհատական առաջնությանը մասնակցում էին 10-16 տարեկան տղաներ և աղջիկներ 4 տարիքային խմբերում: Առաջնությունն անկացվեց շրջանաձև և շվեյցարական մրցակարգով: Համառ պայքարի արդյունքում 10 տարեկան շախմատիստներից եզրափակիչ դուրս եկան 3 հոգի, 12 տարեկաններից՝ 2,...

Նվիրված էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան140-ամյակին 15.02.2017
Տավուշի մարզային գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում: Մեծանուն գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի աշխատակից, բանասեր Ադելաիդա Առաքելյանը: Այնուհետև Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների ուժերով բեմադրվեց Դեմիրճյանի «Պույ–պույ մուկիկը» հեքիաթը: Միջոցառումն ամփոփեց մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը՝...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017 Թ. ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 15.02.2017
2017թ. հունվար ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 4810 ընտանիքներ, որոնցից 1865-ը Իջևանի, 760-ը Դիլիջանի, 1106-ը Բերդի և 1079-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 245 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-104, Դիլիջան-39, Բերդ - 56, Նոյեմբերյան - 46/ : Հունվար ամսվա ընթացքում մարզի...