Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն գյուղացիական տնտեսությունների 26.07.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ 2017 թվականի հուլիսի 29-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան...

Դասընթաց-հանդիպում 25.07.2017
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-դասընթաց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա...
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 2.0 տոկոս: 2016թ. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը շուրջ 12.130 մլրդ ՀՀ դրամ է, իսկ...
Ի գիտություն լրատվամիջոցների 24.07.2017
2017 թվականի հուլիսի 27-ին ժամը 11:00-ին կայանալու է Տավուշի մարզխորհրդի նիստը հետևյալ օրակարգով. 1. Մարզի համայնքների 2017թ. առաջին կիսամյակի սեփական եկամուտների կատարողականների մասին: Զեկ.՝ Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ 2. Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և հացահատիկի բերքահավաքի նախապատրաստման ուղղությամբ համայնքների խնդիրների մասին: Զեկ.՝...

Քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը 21.07.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ոլորտները համակարգող պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Պատասխանատուներն ըստ ոլորտների հանդես եկան ներկա իրավիճակի մասին զեկույցներով, ապա ներկայացրին առաջարկներ, որոնք տվյալ բնագավառի համար զարգացում կապահովեն: Մարզպետ Հովիկ Աբովյանը ստորաբաժանումների...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչները Տավուշի մարզում էին 21.07.2017
Երևանի քաղաքապետարանի «Արտաքին կապեր» ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի անդամներն ու ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման ներկայացուցիչներն այցելել էին Տավուշի մարզ: Մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ նրանք այցելել են մարզի սահմանամերձ Ազատամուտ և Սարիգյուղ համայնքներ, ծանոթացել համայնքների խնդիրներին: Վարչական շրջանի և ՌԴ Կուբանի կազակների հայկական միավորման կողմից համայնքների մանկապարտեզներին նվիրել են գնդակներ,...


