Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց <<Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանին

11.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց <<Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն>> հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանին: Կազմակերպությունը Տավուշի մարզի Իջևանի «Հույսի կամուրջ» ՀԿ կենտրոնում և Կողբի, Կոթիի, Բագրատաշենի մանկապարտեզներում <<Արևային էներգիայի օգտագործումն ի նպաստ էներգետիկ անկախությանը և անտառների պահպանմանը>> ծրագիր է իրականացրել: Ծրագրի շրջանակներում նշված կառույցների շենքերի վրա տեղադրվել են 35 ԿՎտ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ և 300 լ տարողությամբ արևային ջրատաքացուցիչներ: Իսկ բնակչությունը և համայնքային կառույցները իրազեկվել են էներգիայի արդյունավետ օգտագործման և վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին: Խաչիկ Սահակյանը տեղեկացրեց, որ այս ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսվել է 8000 ԱՄՆ դոլար և հնարավորություն ունեն ևս մեկ ծրագիր իրականացնելու: Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց հաջորդ կայանը տեղադրել Բերքաբերի մանկապարտեզում, քանի որ այն վերանորոգվել է, սակայն ջեռուցման խնդիր ունի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03