Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակոմ է ընդունել տնտեսվարողներին

08.06.2018

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, շարունակելով մարզի տնտեսվարողների հետ հանդիպումների շարքը, ընդունել է Իջևանի հանքային ջրերի գործարանի սեփականատեր Ալիկ Սարգսյանին: Մարզպետը ներկայացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և վարչապետի հանձնարարականի, տեղերում բանակցություններ են վարվում արտադրական հզորություններ ունեցող, սակայն հիմա չգործող կազմակերպությունների հետ: Նպատակն է՝ ունենալ ամբողջովին համալրված տեղեկատվական բազա, որպեսզի ներդրողներին ցանկացած պահի կարողանան ուղղորդել և հնարավոր տարբերակներ առաջարկել: Իր հերթին գործարանի սեփականատերը հավաստիացրել է, որ տարածքն ամբողջովին պահպանված է, կան հանքային ջրի հետ կապված բոլոր լաբորատոր հետազոտությունները  և համագործակցության պատրաստակամություն  է հայտնել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 09:05:24