Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վերապատրաստում են անցնում խոհարարները 28.08.2017
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում այսօրվանից վերապատրաստման դասընթացներ են անցնում մարզի 30 հանրակրթական դպրոցների 40 խոհարարներ ու խոհանոցի աշխատակիցներ: Դասընթացները կազմակերպվել են ,,Դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, իսկ անց է կացնում Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի մասնագետ Իգոր Խարկովը: Օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 3-ը կանցկացվի 3 դասընթաց՝ յուրաքանչյուրը 2 օր տևողությամբ: Դասընթացները կվերաբերեն ինչպես դպրոցականներին տրվող սննդի անվտանգությանը, այնպես էլ դրա...

Մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 25.08.2017
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ստացան նոր հանձնարարականներ՝ կատարման կոնկրետ ժամկետներով: Քաղաքաշինության վարչության պետ Գրիշա...

Հրավիրում է ,,1000 տարվա գյուղամեջ,, գյուղական կենցաղավարության փառատոնը 24.08.2017
2017թ. օգոստոսի 26-27-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում տեղի կունենա ,,1000 տարվա գյուղամեջ,, խորագիրը կրող գյուղական կենցաղավարության փառատոն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Գարդմանքին՝ հատկապես Չարդախլուին և Տավուշի մարզին բնորոշ գյուղական ավանդույթներն ու աշխատանքները: Օգոստոսի 26-ին ժամը 11:00-ից սկսած կարող եք մասնակցել փառատոնին: Փառատոնի բացումից անմիջապես հետո, համակարգողների ուղեկցությամբ կամ միջոցառման քարտեզով ուղղորդվելով, կդիտեք և կմասնակցեք գյուղական կյանքին բնորոշ...
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին, նրա տեղակալ Երեմ Սիմոնյանին և ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Վաղինակ Քոչարյանին: Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ Վլադիմիր Աղայանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անց է կացվելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որտեղ քննարկվելու...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2017թ. oգոստոսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված են 5724 աշխատանք փնտրող անձինք /Իջևանում 2122, Դիլիջանում 2013, Բերդում 716, Նոյեմբերյանում 873/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 242-ը...
Տավուշի մարզի Սարիգյուղի միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն ամբողջովին նորոգված ու հարմարավետ դասասենյակներում: Սահմանամերձ գյուղի դպրոցի վերանորոգմանն աջակցելու առաջարկը պատկանում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին: Իսկ ծրագիրն իրականացրել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը 18-28 տարեկան 30 ֆրանսահայ երիտասարդների հանգանակած գումարներով ու նվիրատվությամբ: Ֆրանսիացի երիտասարդները տեղի վարպետների օգնությամբ...


