Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վճարել են, սովորել են, սակայն դիպլոմ չեն ստացել

16.07.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ այն ուսանողներն էին իրենց ծնողների հետ, ովքեր 2013-2014 ուսումնական տարում ընդունվել և մինչև 2016 թվականը սովորել են <<Հայբուսակի>> մասնաճյուղ համարվող Իջևանի քոլեջում: Այդ ուսանողները 3 տարի ուսանել են, իհարկե, դասընթացներն անցկացնելով տարբեր շենքերում, վճարել են 140000 դրամ ուսման վարձ, որպես ապագա բուժքույրեր պրակտիկա են անցել տարբեր բուժհաստատություններում: Ինչպես իրենց հայտնել է մասնաճյուղի տնօրեն Արմինե Հայրապետյանը, 2016 թվականի մայիսի 26-ին պիտի դիպլոմայինի պաշտպանություն լիներ, որից հետո ստանային դիպլոմներ: Սակայն մի քանի անգամ նշանակված օրը հետաձգելուց հետո, այն չի կայացել, և այդպես էլ ուսանողները մնացել են առանց դիպլոմի: 2016 թվականին խնդրի լուծման ակնկալիքով դիմել են ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ որոշում չի կայացվել:
Նրանք խնդրում էին մարզպետի միջնորդությունը հարցի մեջ որոշակիություն մտցնելու նպատակով: Ըստ ուսանողների, կամ պիտի ստանան իրենց դիպլոմները, կամ ակադեմիական թերթիկ՝ այլ հասատատությունում ուսումն ավարտին հասցնելու համար կամ էլ՝ վերադարձվեն մուծված ուսման վճարները:
Մարզպետ Վահե Ղալումյանը լսեց բոլորին, մանրամասն քննարկեց նրանց կողմից բարձրացված հարցերը: Նա նշեց, որ հարցը մարզպետի գործառույթների տիրույթում չէ, հատկապես, որ արդեն գործ է հարուցված, և դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Միևնույն ժամանակ հայտնեց, որ առաջիկայում աշխատանքային այցով մարզում կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ում հետ իրավասության սահմաններում կքննարկեն խնդիրը և կտեղեկացնեն դիմողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59