Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակում է ծանոթանալ համայնքների խնդիրներին

16.07.2018


Հուլիսի 15-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներ: Այգեհովիտում մարզպետը ծանոթացել է մանկապարտեզի, դպրոցի և ամբուլատորիայի շենքային և աշխատանքային պայմաններին: Համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն կապված գյուղամիջյան որոշակի ճանապարհների հետ: Դրանք լինելով հողածածկ, վարար անձրևներից մշտապես վնասվում են և դառնում դժվարանցանելի:
Վազաշեն համայնքում մարզպետ Ղալումյանը նույնպես եղել է դպրոցում: Քանի որ մանկապարտեզի շենքը խարխուլ է և չի գործում, քննարկվել են մանկապարտեզ գործարկելու տարբերակները:
Մարզպետը նաև եղել է Վազաշեն-Բերդ ճանապարհի հեղեղումներից վնասված հատվածում: Վերոհիշյալ ճանապարհի ձախ հատվածից, անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, պոկվել է սողանքային մարմին, փլվածք առաջացրել ճանապարհին և սահելով քանդել է նաև գյուղացուն պատկանող գոմի շինությունը՝ պոկելով տանիքը: Մարզպետը նշել է, որ համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարական կտրվի, որպեսզի զբաղվեն խնդրով:
Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից տեղեկացրին, որ առավոտից տեղում են <<Լևոն երկրորդ>> ճանապարհաշինական  ՍՊԸ-ի ներկայացուցիչները և նախնական աշխատանքներ են կատարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57