Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում Տավուշի մարզում 11.09.2017
ՀՀ վարչապետի որոշմամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը սեպտեմբերի 11-ից 15-ը Տավուշի մարզում կանցկացնի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում և շտաբային ուսումնավարժություն: Այդ նպատակով այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ Տավուշի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի և ՀՀ Տավուշի մարզի ՔՊ ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին...

Հուշամրցաշարում հաղթել է մարզպետարանի թիմը 11.09.2017
Նախօրեին Իջևանի մարզադպրոցի մինի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել Վլադիմիր Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար 2017 թվականի փոխանցիկ գավաթի համար: Պայքարը ծավալվել է 4 թիմերի՝ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության մարզային վարչության և ,,Հայռուսգազարդի,, Տավուշի ԳԳՄ-ի միջև: Մարզպետարան-քաղաքապետարան խաղում 5:4 հաշվով առավելության է հասել մարզպետարանի թիմը, իսկ ոստիկանները 4:1 հաշվով պարտության են մատնել Տավուշի ԳԳՄ-ի թիմին: Եզրափակիչում 1-ին և 2-րդ տեղերի...

Ծրագիրը փոխանցվեց ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվությանը 08.09.2017
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 2010 թվականից Հայաստանում մեկնարկած ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում ընդգրկված Տավուշի մարզը 2017 թվականի սեպտեմբերից փոխանցվում է ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո և կընդգրկվի ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում: Այդ առթիվ այսօր պաշտոնական հանձնման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Հաղարծնի միջնակարգ դպրոցում: Ներկա...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 07.09.2017
Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի անասնապահական համալիրից, շրջել համալիրի տարածքում, ծանոթացել արտադրական կարողություններին: Պատասխանատուները ներկայացրել են տեղեկատվություն ֆերմայի կարողությունների և կաթի մթերման ծավալների մասին, տեղեկացրել, որ այստեղ օրական մշակվում է...

Իջեւանը հռչակվել է 2018 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք 06.09.2017
Սեպտեմբերի 4-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, նախարարության եւ հայտ...

Քննարկվել են ներառական կրթության բարեփոխումներին առնչվող հարցեր 06.09.2017
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն ընդունել են ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին, ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին և ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներառական կրթության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես 2017 թվականի...