Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Բերդավանի գինու գործարանի արտադրական գործընթացին

27.08.2018

  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Բերդավանի գինու գործարան, ծանոթացել արտադրական գործընթացին, պահածոների արտադրությանը, խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներին: ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը մարզպետին է ներկայացրել տեղեկատվություն ընդունվող խաղողի քանակության, խաղողի ընդունման նախատեսվող գների, ինչպես նաև պահածոների արտադրության համար ընդունվող այլ գյուղատնտեսական մթերքների վերաբերյալ, նշել, որ բացի խաղողից գործարանն ընդունում է նաև տարբեր տեսակի մրգեր, հատապտուղներ, բանջարեղեն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գործարանի տեխնիկական վիճակին և վերազինմանը: Մարզպետը հավաստիացրել է, որ  Տավուշի մարզպետարանը և ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցեն գործարանի տեխնիկական վերազինմանն ու հետագա հնարավոր աշխատանքներին: Գործարանում կատարվել է նաև պատրաստի արտադրանքի համտեսում, որը բարձր գնահատականի է արժանացել մարզպետի և նրան ուղեկցող անձանց կողմից: Առաջարկվել է մարզպետարանի օժանդակությամբ գյուղապետարանների հետ համատեղ աշխատանքի համապատասխան ծրագիր կազմել: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05