Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հերթական առաջարկները

Քննարկվեցին հերթական առաջարկները 18.06.2018

Բագրատաշենի մի խումբ երիտասարդներ՝ ցանկանալով իրենց բնակավայրը դարձնել գրավիչ զբոսաշրջիկի համար, հետաքրքիր միտք էին հղացել: Լավ հասկանալով, որ Բագրատաշենը ոչ բնությամբ, ոչ պատմական վայրերով չի կարող գրավել զբոսաշրջիկին, մտածել են էկո-այգիներ և հեծանվային երթուղիներ մշակել: Հայաստանի բոլոր տարածքներում աճող մրգերը հասունանում են Բագրատաշենում, դրան գումարած ձիթապտուղը, բանանը, կիվին և այլ հետաքրքիր տեսակներ: Երիտասարդներն արդեն ունեն որոշակի ձևավորված տնտեսություն, չրանոց և սառնարաններ,...

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին 16.06.2018

 Այսօր՝ հունիսի 16-ին, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունեց սահմանամերձ Բերքաբեր համայնքում գործող ,,Բերքաբեր,, հասարակական կազմակերպության անդամներին: Հայրենի գյուղի խնդիրներով մտահոգ երիտասարդներին հասարակական կազմակերպության մեջ միավորել է մեկ ընդհանուր գաղափար՝ զարգացնել ու շենացնել հայրենի գյուղը: Իսկ այսօր նրանք մարզպետի մոտ ընդունելության էին եկել՝ ներկայացնելու գյուղի զարգացմանը միտված իրենց աշխատանքներն ու ծրագրերը: Տղաները նախ շնորհավորեցին Վահե Ղալումյանին Տավուշի...

Անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար

Անվտանգ ու ապահով պայմաններ երեխաների համար 15.06.2018

  Սահմանամերձ Վազաշեն համայնքը Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունի: Թշնամու կրակոցներից երեխաների անվտանգությունն ապահովելու նկատառումներով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Վազաշենում, համայնքապետարանի հարևանությամբ, պաշտպանիչ պատ ու խաղահրապարակ է կառուցել: Այս տեսակետից Վազաշենը միակ համայնքը չէ: Նպատակ ունենալով ապահովել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության, հատկապես երեխաների անվտանգությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Գերմանական Կարմիր խաչի աջակցությամբ անվտանգ...

Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել

Մրցույթի դիմած մասնակիցը հաղթող է ճանաչվել 15.06.2018

  Այսօր Դիլիջանի համայնքապետարանում անց է կացվել համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր մեկ հոգի: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում ընդգրկված էին համայնքի ղեկավարը, ավագանու անդամներ և մարզպետարանի ներկայացուցիչներ, հաղթահարելով մրցույթի և թեստավորման, և հարցազրույցի փուլերը, մրցույթի մասնակից Լիլիթ Պողոսյանը հաղթող է ճանաչվել և օրենքով սահմանված կարգով ու ժամանակում...

Այսօր  ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում 15.06.2018

   Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել մարզպետարանում: Ընդունելության համար հերթագրվել էր 52 հոգի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներից, Վազաշեն, Գանձաքար, Այգեհովիտ, Սարիգյուղ, Սևքար, Խաշթառակ, Աչաջուր, Ներքին Ծաղկավան, Վարագավան, Դեբեդավան գյուղերից, Երևան քաղաքից: Հերթագրված բոլոր քաղաքացիներն էլ հանդիպել են մարզպետին, ներկայացրել իրենց  խնդիրները: Իսկ ներկայացված հարցերը ամենատարբեր բնույթի էին: 24 հոգի աշխատանքի...

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին

Մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրներին 14.06.2018

 Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր: Մարզպետն առաջինն այցելել է Նոյեմբերյանի ավագ դպրոց, ծանոթացել դպրոցում իրականացվող վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտին են մոտենում: Այնուհետև մարզի ղեկավարը Նոյեմբերյանի մշակույթի պալատում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավարության, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մարզպետը ներկաներին հրավիրել է բաց քննարկման,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 14:30:33