Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ 18.04.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են 2017 թվականի ընթացքում և 2018-ի առաջին եռամսյակում կազմակերպության կողմից մարզում իրականացված աշխատանքները, անդրադարձել ընթացիկ ու  նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես նշվել է, որ աջակցության ծրագրերի շրջանակում, ջրային ռեսուրսների...

,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում Իջևանի ավագ դպրոցը գրավել է մրցանակային 3-րդ տեղը

,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում Իջևանի ավագ դպրոցը գրավել է մրցանակային 3-րդ տեղը 17.04.2018

 Ապրիլի 16-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող ,,Կորյուն,, ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են մարզային փուլում հաղթած թիմերը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, բարձրաստիճան զինվորականներ ու ոլորտի պատասխանատուներ:   Ողջույնի իր խոսքում...

Պարզաբանում 17.04.2018

Պարզաբանելով <<Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ>> <<Առավոտի>> ապրիլի 16-ի հրապարակումը, տեղեկացնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացը կարգավորվում է <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով, աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցվի միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական...

Իջևանի երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական  երգի անդրանիկ փառատոնը

Իջևանի երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի անդրանիկ փառատոնը 16.04.2018

  Ապրիլի 14-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցում կայացել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի անդրանիկ փառատոնը, որին մասնակցել է մարզի 10 երաժշտական և 1 արվեստի դպրոցի ավելի քան 100 պատանի երաժիշտ: Փառատոնի մասնակիցներին ողջունել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ողջույնի իր խոսքում վարչության պետը կարևորել է ազգային նվագարանների դերը հայ ժողովրդի երաժշտական...

Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են համապետական 4-րդ շաբաթօրյակի արդյունքները 16.04.2018

<<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին տեղի է ունեցել համապետական 4-րդ շաբաթօրյակը: Չնայած ոչ բարենպաստ եղանակին, Տավուշի մարզում շաբաթօրյակին բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել բոլոր համայնքներն ու բնակավայրերը, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպություններն ու հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, հասարակական կազմակերպություններն ու անհատ մարդիկ: Ընդհանուր առմամբ, շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել է 190...

Համապետական շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզում

Համապետական շաբաթօրյակի ընթացքը Տավուշի մարզում 14.04.2018

 Այսօր՝ ապրիլի 14-ին , չնայած անձրևային եղանակին, Տավուշի մարզում ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները: Շաբաթօրյակի են դուրս եկել բոլոր համայնքները, հիմնարկ-ձեռնարկությունները, կրթական և առողջապահական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, անհատ քաղաքացիներ: Ըստ նախնական տվյալների, մարզում պիտի շաբաթօրյակին մասնակցեն 10000 մարդ,  240 կազմակերպություն, կօգտագործվի 130 միավոր տեխնիկա, 5000 գործիք:   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-07 15:10:24