Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ 08.03.2023

         Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր   Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մարտի 8-ը հայկական տոնացույցի ամենասիրված ու սպասված տոներից է։ Տոնը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեր սերն ու երախտագիտությունը հայտնելու ձեզ։    Առանձնահատուկ նկարագիր ունի հայ կինը։ Անգնահատելի է նրա դերը ընտանիքի ամրության, ընտանիքում երեխաների հայեցի դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման ու...

                                                     Ուշադրություն

Ուշադրություն 06.03.2023

   Ինչպես հայտնում են հիդրոօդերևութաբանական կենտրոնից, մարտի 6-ին, ցիկլոնի անցմամբ պայմանավորված, հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ արագությամբ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20մ/վ։  

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 06.03.2023

   Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։   Մարզպետարանի վարչությունների պետերին ու բաժինների վարիչներին մարզպետը հանձնարարել է հաշվետվություններ ներկայացնել 2022թ․ կատարման և 2023թ․ առաջին եռամսյակում կատարվող կամ կատարման ենթակա աշխատանքների և արդյունքների վերաբերյալ։   Մարզպետը նշել է, որ ներկայացված ծրագրերը...

Մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 03.03.2023

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները։     Նախ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերին մարզի մասնակցության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։     Համահայկական ամառային ութերորդ խաղերը անց են կացվելու այս տարվա օգոստոսին: Բացման...

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանին

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանին 03.03.2023

 Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը։    Մարզպետը շնորհավորել է Լավրենտի Միրզոյանին ՀՀ նախագահի կողմից Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվելու կապակցությամբ, մաղթել ստեղծագործական...

Նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվել է հերոսի անունով

Նախնական զինվորական պատրաստության դասասենյակը անվանակոչվել է հերոսի անունով 27.02.2023

  Փետրվարի 25-ին, շաբաթ օրը, Արճիսի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության /ՆԶՊ/ դասասենյակը անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ հերոսաբար զոհված Տիգրան Սանասարի Մուսայելյանի անունով։   Դասասենյակի անվանակոչության առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի օգնական Յուրա Բազինյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, Նոյեմբերյան խոշորացված համայնքի պատասխանատուներ, զոհվածի ընտանիքի անդամներ, հյուրեր։ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06