Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Բազկամարտի մրցումներում Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը

Բազկամարտի մրցումներում Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը 07.04.2023

  Կայացել են 2023 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները։     Եզրափակիչ մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի հավաքականը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը։   10 քաշային կարգում 10 մարզիկ է մասնակցել մրցումներին՝ 4 աղջիկ, 6 տղա կազմով։  ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 05.04.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր, որից 3-ը՝ Տավուշի մարզին:

Տեղի է ունեցել ներկայացված հայտերի հանրային քննարկում

Տեղի է ունեցել ներկայացված հայտերի հանրային քննարկում 04.04.2023

    Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել մարզպետարանի ապարատի ծախսերի և մարզպետարանի ենթակայության կրթական ոլորտի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, գլխավոր մասնագետ Արմինե Թամրազյանը, ավագ մասնագետ Ժորա Խաչատրյանը, «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման...

Շնորհակալագիր՝ լավագույն մասնակցության համար

Շնորհակալագիր՝ լավագույն մասնակցության համար 04.04.2023

  Տավուշի մարզն արժանացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին լավագույնս մասնակցելու համար։   Նշենք, որ մրցաշարն անց է կացվել երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերով, 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ։   1-ին տարիքային խմբում մրցումներին մասնակցել են 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդում՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ։...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 31.03.2023

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցությանը քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են կրթության, քաղաքաշինության ոլորտներին և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Մարզպետը նոր հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 30.03.2023

Հարգելի քաղաքացիներ, հանրապետության հովտային գոտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2°C, հողի մակերևույթին՝ 3-ից -4°C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում, նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4°C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2°C։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06