Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մահացել է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը

Մահացել է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը 15.02.2023

  Տավուշի մարզպետարանը մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ իր վշտակցությունն ու ցավակցությունն է հայտնում կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Աբազյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Կարեն Աբազյանը եղել է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, վայելել շրջապատի, գործընկերների ու համայնքի բնակիչների սերն ու հարգանքը։  

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հարցեր

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հարցեր 09.02.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանին և կազմակերպության ոլորտային պատասխանատուներին։   Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են վերջին տասը տարում մարզում իրականացրած աշխատանքները և առաջիկա հինգ տարվա անելիքները, որ ուղղորդվելու են Իջևանում և Նոյեմբերյանում ձևավորված նոր կլաստերին։   Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին մարզում իրականացրած ծրագրերի...

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը 08.02.2023

  Փետրվարի 7-ին կայացավ Տավուշի մարզի խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Ղալումյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը մարզպետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանին։    Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը զեկուցեց 2022 թվականին իրականացված և 2023 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասին։ Նշվեց, որ 2022 թվականին մարզի...

Անցկացվեց կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը

Անցկացվեց կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը 02.02.2023

  Փետրվարի 2-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց կենսաբանություն առարկայից դպրոցականների օլիմպիադայի մարզային փուլը։ Մարզային փուլին մասնակցում էր դպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 10 աշակերտ։   Օլիմպիադայի ընթացքում իրականացվեցին նաև փորձարարական աշխատանքներ բուսաբանությունից և կենդանաբանությունից։ Աշակերտներն ապահովվել էին անհրաժեշտ քանակի խալաթներով, ձեռնոցներով, մանրադիտակներով ու խոշորացույցներով։  Համաձայն հանրապետական կազմկոմիտեի...

Օ Ր Ա Կ Ա Ր Գ 07.02.2023թ. ժ.17:00--ին կայանալիք ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի 01.02.2023

  1․ 2022 թվականին իրականացված և 2023 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասին։   Զեկուցող՝ Գ.Հարությունյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ   2. ՀՀ Տավուշի մարզի համայնքների 2022թ. սեփական եկամուտների կատարողականների ամփոփման և 2023 թվականի տեղական բյուջեների հաստատման գործընթացի մասին: Զեկուցող՝ Ա.Բաբլումյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության...

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին 31.01.2023

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հիմնադրամի աշխատակիցներ Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Սևան Ամիրյանին և Մարինե Խաչատրյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 16:43:11