Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.11.2023

2023 թվականի նոյեմբերի 9-ին ժ.10:00-ից ժ․15:00-ն Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:

Հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողություն

Հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողություն 08.11.2023

Նոյեմբերի 8-ին Գանձաքար բնակավայրում տեղի ունեցավ հիդրոպոնիկ կանաչ կերի արտադրության կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը և այլ պաշտոնատար անձինք։

Քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն

Քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն 06.11.2023

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվել է 2024թ․ պետական բյուջեն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 03.11.2023

  Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր։ Մասնագիտական տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցներին։    Դժվարին ու շնորհակալ աշխատանք է իրականացնում սոցիալական աշխատողը՝ օգնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդուն, ընտանիքին։  Սոցիալական աշխատողի գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանն ու դրանց լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 27.10.2023

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, տեղակալի օգնականների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։   Խորհրդակցության ընթացքում առաջնահերթ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Տավուշի մարզում ապաստանած մեր հայրենակիցների խնդիրների արդյունավետ լուծմանն առնչվող հարցեր։   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում ապաստանած...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 25.10.2023

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս/թ հոկտեմբերի 25-ին ժամը 11:00-13:00 Հ87 (Մ4-Աչաջուր-Մակարավանք վանական համալիր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7-րդ կմ-ի (Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վերջնամասում) մոտ 60մ հատվածում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ Իջևանի ՀՓՋ-ն և «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ն իրականացնելու են մասնակի քարաթափման աշխատանքներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-07 17:44:50