Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը Խաչարձանում մասնակցել է ճանապարհի բացման արարողությանը

Մարզպետ Վահե Ղալումյանը Խաչարձանում մասնակցել է ճանապարհի բացման արարողությանը 08.09.2018

 Այսօր Խաչարձանում տեղի է ունեցել ճանապարհի բացման և գյուղի վերաբնակեցման 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, գյուղի արգենտինահայ բարեկամները՝ Կալեչյան և Ավագյան ընտանիքները, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները:  Խաչարձանում արգենտինացի բարերարների միջոցով իրականացվող հերթական ձեռնարկը գյուղի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2018Թ. ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07.09.2018

  2018թ. օգոստոս ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5186 ընտանիքներ, որոնցից 1857-ը Իջևանի, 1195-ը Դիլիջանի, 1073-ը Բերդի և 1061-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 256 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-79, Դիլիջան-59, Բերդ - 65, Նոյեմբերյան - 53/ :   Օգոստոս ամսվա ընթացքում մարզի 79...

«Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-ին

«Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 9-ին 07.09.2018

  Տավուշի մարզի զարգացման և, առավելապես, սահմանամերձ ու սահմանապահ համայնքներում տնտեսական կյանքն աշխուժացնելու, առավել գրավիչ գործարար միջավայր ստեղծելու ու ներդրումներ ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ, ՓՄՁԶԱԿ-ի աջակցությամբ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողով։ Համաժողովին կմասնակցեն արտասահմանում և ՀՀ-ում բնակվող տավուշցի գործարարներ, հասարակական...

Քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր

Քննարկվել են համաժողովի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր 07.09.2018

   Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի մարզպետարանում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք ,,Իմ քայլը հանուն Տավուշի,, խորագրով գործարար համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախարարության ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են համաժողովի աշխատակարգին, դահլիճի պայմաններին, որտեղ անց է կացվելու համաժողովը, ինչպես նաև միջոցառման հետ կապված այլ մանրամասների: 

 Դիլիջանում տեղի է ունեցել «Պանորամա» քայլարշավային ուղու բացման հանդիսավոր արարողություն

Դիլիջանում տեղի է ունեցել «Պանորամա» քայլարշավային ուղու բացման հանդիսավոր արարողություն 07.09.2018

 Այսօր Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին, որը կառուցվել է Հայաստանի Տավուշի մարզի և Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ և իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ):...

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռեգենի պատվիրակությանը

Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռեգենի պատվիրակությանը 07.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մարզպետարանում ընդունել է Ռեգենի երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից: Ողջունելով հյուրերին`Տավուշի մարզպետը բարձր է գնահատել այն համագործակցությունը, որ ձևավորվել է Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև: Նաև շնորհակալություն է հայտնել վերջերս Ռեգեն կատարած այցի ընթացքում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06