Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է Վարագա Սուրբ Խաչի տոնին 01.10.2018
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Տոնն ամեն տարի մեծ շուքով նշում են նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում գտնվող Նոր Վարագավանքում: Այս տարի այն նշվեց սեպտեմբերի...

Քննարկվեց համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքը 01.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները: Ներկա էին հիմնականում այն համայնքների ղեկավարները, որոնց տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ցուցանիշները բավականին ցածր են՝ նախատեսված տարեկանի համամեմատությամբ: Համայնքների ղեկավարները նշեցին, որ տարեվերջին ցուցանիշները բարելավվելու են, քանի որ ավանդույթի համաձայն բնակիչները հողի հարկը վճարում են վերջին եռամսյակում: Գյուղացին առավել վճարունակ լինում է, երբ...

Խաղողի մթերման ընթացքը հոկտեմբերի 1-ի դրությամբ 01.10.2018
Հոկտեմբերի1-ի դրությամբ Տավուշի մարզում մթերվել է 5550 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է4078 տոննա խաղող, <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն՝ 357 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 975 տոննա, ,,Բերդավանի գինու գործարան,, ԲԲԸ-ն՝ 70 տոննա, իսկ <<Էկոգարդեն>> ՍՊԸ-ն՝ 70 տոննա բերք: Խաղողի մթերումն արդեն ավարտել է <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի...

,,Դիպուկ հրաձիգ,, մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի թիմը 01.10.2018
Սեպտեմբերի 28-30-ը Երևանում անց է կացվել ,,Դիպուկ հրաձիգ,, 2018 թվականի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլը, որը կազմակերպվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից: Մասնակցում են ՀՀ հանրակրթական դպրոցների թիմերը: Մրցումներն այս տարի նվիրվել են Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մասնակիցները մրցել են թիմային և անհատական փուլերով: Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 11-12-րդ դասարանների 5 աշակերտ՝ 3 տղա և 2 աղջիկ կազմով: Տավուշի մարզից...

Դիլիջանի <<Առողջ ապագա>> ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ էին 01.10.2018
Դիլիջանի <<Առողջ ապագա>> ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքով ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մոտ էին: Նրանք տեղեկացրին, որ տնօրեն Էդգար Պողոսյանն իրենց ասել է այլևս չգնան աշխատանքի: <<Առողջ ապագա>> ՍՊԸ–ն Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանն է և գրեթե 60 տարվա գործունեության պատմություն ունի: Աշխատակիցների վկայությամբ լավագույն տարիներին առողջարանը 700-800 երեխա է ընդունել իր հարկի տակ: Այստեղ գալիս են ոչ հիվանդ, բայց տուբերկուլյոզով հիվանդների հետ...

Խորհրդակցություն՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ 01.10.2018
Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առաջիկա անելիքները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ,,Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների...


