Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները

30.10.2018

 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ելնելով ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունից, Կրթության ազգային ինստիտուտի միջոցով իրականացնում է ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների եռօրյա փուլը մեկնարկել է հոկտեմբերի 29-ին, տևելու է մինչև նոյեմբերի 15-ը: Դասընթացներին մասնակցելու են Տավուշի մարզի 30 հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի, հասարակագիտության և տարրական դասարանների  /դասվարներ/ ուսուցիչները: Վերապատրաստման դասընթացների մեկնարկին ներկա են եղել ու ողջույնի խոսքով  են հանդես եկել Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը: Նոյեմբերի 15-ին ավարտվելու է դասընթացի եռօրյա փուլը, իսկ դեկտեմբեր ամսին կազմակերպվելու են դասընթացներ 2 օր տևողությամբ:    

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09