Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նորոգվում է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7,6 կմ հատվածը 10.10.2018
Ընթացքի մեջ է Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 7,6 կմ հատվածի հիմնանորոգումը, որը կատարում է ,,ԱԲՊ,, ՍՊԸ-ն: Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր եղել է տարածքում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Ինչպես տեղեկացրել են շինարարության պատասխանատուները, այս պահին իրականացնում են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքները:

Մարզպետ Վահե Ղալումյանը մասնակցել է նորաստեղծ կենտրոնների բացման արարողությանը 10.10.2018
Այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում տեղի է ունեցել նորաստեղծ երկու կենտրոնների՝ Գինեգործական փորձացուցադրական արտադրամասի և Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի /ԳՍԿ/ բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ: Գինեգործական փորձացուցադրական արտադրամասը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ Միջազգային...

Սկսել է գործել Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին 10.10.2018
Այսօր Հաղարծին գյուղի տարածքում բացվել է Դիլիջանի համայնքապետարանի ավտոպարկի կայանատեղին: Այն ունի 700 քառ.մետր տարածք և ավտոպարկի սպասարկման տեխնիկական բոլոր հնարավորությունները: Առայժմ կայանատեղիում սպասարկվելու են կոմունալ ծառայության 11 միավոր տեխնիկան: Կայանատեղին կառուցվել է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից՝ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի» շրջանակներում՝ ԱՄՆ միջազգային զարգացման...

Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացել է մարզին բնորոշ ցուցանմուշներով 09.10.2018
Հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդի նիստով մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում Երեւանում գործող Ֆրանկոֆոնիայի ավանում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որտեղ ներկայացվել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։ Ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության...

Խաղողի մթերման գործընթացը Տավուշի մարզում ավարտված է 09.10.2018
Խաղողի մթերման գործընթացը Տավուշի մարզում, կարելի է ասել, ավարտված է: Բերքի ընդունումը շարունակում է միայն <<Իջևանի գինու և կոնյակի գործարան>> ԲԲԸ-ն, որը մինչ օրս մթերել է 460 տոննա խաղող և մի քանի օրից ևս կավարտի մթերումը: Ընդհանուր առմամբ մարզում մթերվել է 5762 տոննա խաղող: <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղն ընդունել է 4078 տոննա, <<Երևանի շամպայն գինիների գործարան>> ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 1034 տոննա, ,,Բերդավանի գինու...
Այսօր տեղի է ունեցել ,,Դասավանդիր Հայաստան,, հիմնադրամի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համատեղ կազմակերպած եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Քանի որ Տավուշի մարզը ,,Դասավանդիր Հայաստանի,, գործընկեր մարզերից է, ապա միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը և ծրագրին մասնակից 8 դպրոցների տնօրենները: Մարզպետ Վահե Ղալումյանը և...


