Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 05.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Դիտավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Համայնքի ղեկավարի 2018 թվականի 3-րդ եռամսյակի բյուջեի հաղորդումը: 2. Համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը կրկնաճուրդի միջոցով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին: 3. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական...

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Տավուշի մարզում անց է կացվել հրամանատարաշտաբային ուսումնավարժություն <<ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի սողանքային աղետի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով: Ուսումնավարժության աշխատանքները մեկնարկեցին Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Վահե Ղալումյանի ղեկավարությամբ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացրեց ուսումնավարժության խնդրադրումը և մարզպետի...

Ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները 05.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է Կիրանց-Ոսկեպար ճանապարհի ասֆալտապատման ծածկի վերին շերտի տեղադրման աշխատանքներին: Աշխատանքները կատարում է <<Վարմաշ>> ՍՊԸ-ի Իջևանի տեղամասը:

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին: Սիբիրցի մեր հայրենակիցները նշել են, որ հայաստանյան վերջին իրադարձությունները շատ են ոգևորել տեղի հայերին, մեծացել է տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և ցանկություն ունեն հայկական համայնքի գործարար դաշտի ներուժը ծառայեցնել նոր Հայաստանի զարգացմանը: Նաև տեղեկացրել են, որ վեցհազարանոց հայկական...

Ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի սիմպոզիում Իջևանի ԲԿ-ում 04.10.2018
Հայ օգնության ֆոնդի /ՀՕՖ/, Ամերիկահայ բժիշկների միության և Բայ Արեայի հայ բժիշկների միության համատեղ ջանքերով հոկտեմբերի 2-4-ը Իջևանի բժշկական կենտրոնում անց է կացվում ուրոգինեկոլոգիայի և վիրաբուժական գինեկոլոգիայի 3-րդ սիմպոզիումը: Սիմպոզիումի շրջանակներում նաև դասընթացներ են անցկացվել բժշկական կենտրոնում, որի ընթացքում ուրոգինեկոլոգներին և գինեկոլոգներին են ներկայացվել վերջին վիրաբուժական տեխնիկաները, կատարվել են վիրահատություններ: Դասընթացներին մասնակցել են նաև հարակից...
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 04.10.2018
2018 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 10:00-ին, Ազատամուտի մշակույթի պալատում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Ազատամուտ համայնքի 2018 թ. տարեկան բյուջեի նախագիծը հաստատելու մասին: 2. Ազատամուտ համայնքի 2018 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: 3. Ազատամուտի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը...