Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն նորընտիր համայնքապետերի հետ

Խորհրդակցություն նորընտիր համայնքապետերի հետ 20.12.2018

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը: Մասնակցել են մարզում վերջին շրջանում ընտրված, իրենց պաշտոնը նոր ստանձնած Բերքաբերի, Սարիգյուղի և Լուսահովիտի համայնքապետեր Արգամ Արզումանյանը, Սեյրան Սարիբեկյանը և Գրիգոր Սարհատյանն ու Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նոր ղեկավարներին մտահոգող մի շարք հարցեր՝ կապված նախորդ տարվա...

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ 19.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն դեկտեմբերի 18-ին տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ...

Կյանքից հեռացել   է վաստակավոր ուսուցիչը

Կյանքից հեռացել է վաստակավոր ուսուցիչը 19.12.2018

Կյանքից հեռացել է վաստակավոր ուսուցիչ, սահմանամերձ Չինարիի միջնակարգ դպրոցի երկարամյա մանկավարժ Սասունիկ Լևոնի Սարգսյանը: Նրան ճանաչողները գիտեն. ուսուցիչ էր ոչ միայն մասնագիտությամբ, այլ՝ կոչումով: Այնքան սիրված է եղել, որ արդեն տատիկ ու պապիկ դարձած նրա աշակերտները չէին մոռանում իրենց ուսուցչի որևէ տոնը, որևէ ծննդյան օրը, ցանկացած առիթի այցելում էին նրան, ով մայրական քնքշանքով էր վերաբերվում բոլորին: Սասունիկ Սարգսյանը ծնվել է 1929 թվականի Տավուշի մարզի Չինչին գյուղում, 1948 թվականից...

                    Շահագործվել  են վերականգնված ճանապարհները

Շահագործվել են վերականգնված ճանապարհները 19.12.2018

Դեկտեմբերի 18-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի աջակցությամբ ,,Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման,, ծրագրի շրջանակներում իրականացված` Հ36-Մովսես-Չորթան 5,6կմ երկարությամբ /Նորաշեն-Չորաթան/ և Հ64-Բերդ-Այգեձոր-Չինարի 4,5կմ երկարությամբ /Նորաշեն-Արծվաբերդ/ ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների ավարտված շինարարական օբյեկտները շահագործման ընդունելու գործընթացը: Աշխատանքային այցով ժամանել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական...

Քննարկվել են Ազատամուտ համայնքի խնդիրները

Քննարկվել են Ազատամուտ համայնքի խնդիրները 19.12.2018

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը քննարկել են համայնքում առկա, բնակչությանը մտահոգող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Վահագն Ալավերդյանը ներկայացրել է, որ այս օրերին մասնակի թեթև վերանորոգման աշխատանքներ են կատարում մշակույթի պալատի դահլիճում, հոսանքն են վերականգնում, քանի որ այն հոսանքազրկված էր և մասնակի շտկումներ են կատարում նաև տանիքի վրա: Մասնակի, քանի որ մշակույթի պալատը հսկայական շենք է և այն ամբողջովին...

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր շխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր

Մարզպետ Վահե Ղալումյանն այսօր շխատանքային այցով Նոյեմբերյանի տարածաշրջանում էր 19.12.2018

Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ըստ նախապես գրանցված դիմումների, ընդունելությանը հերթագրվել է 5 քաղաքացի` Նոյեմբերյան քաղաքից և Բերդավան, Բագրատաշեն, Բարեկամավան բնակավայրերից: Նրանցից 3 հոգին դիմել են ֆինանսական աջակցության նպատակով, որոնց մարզպետը պատասխանել է, որ կբավարարվեն նրանց դիմումները: 2 քաղաքացի դիմել են այլ բնույթի անձնական հարցերով, որոնք ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի համապատասխան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 09:51:38