Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձը՝ Իջեւանում հնդկական օրերի կապակցությամբ

19.03.2019

 Մեծ ուրախությամբ եմ արձանագրում Տավուշի մարզկենտրոնում նախատեսված՝ հնդկական օրերի տոնակատարության փաստը։
 Հայ եւ հնդիկ ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն եւ կապված են բարեկամական սերտ կապերով։ Երկու ազգերն էլ, յուրաքանչյուրն իրենց տարածաշրջաններում եւ ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ, հայտնի են որպես խաղաղության ջատագով։ Թերեւս սա ամենաարժեքավորն է, որ կապում է մեզ՝ աշխարհն առանց բռնության եւ պատերազմի։
  Առանձնապես հաճելի է, որ հնդկական օրերն այս տարի նվիրված են մարդկության ամենալուսավոր զավակներից մեկի՝ Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակին։ Ավելի քան մեկ դար անց՝ Գանդիի խաղաղության փիլիսոփայությունն ակտուալ է։ Այն ստեղծված է դարերի համար։
  Ուզում եմ անդրադառնալ այն փաստին, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմքում հենց Մահաթմա Գանդիի խաղաղ փոփոխությունների գաղափարախոսությունն էր։
 Ուրախությամբ եմ ուզում տեղեկացնել, որ այս օրերին մարզի դպրոցներում կկազմակերպվեն դասեր՝ Մոհանդաս Կարամչանդ Գանդիի կյանքին եւ գործունեությանը։
  Մեծ մարդուն եւ համաշխարհային մակարդակի հումանիստին, հռչակավոր հնդիկին նվիրված տոնակատարություններին մաղթում եմ բարի երթ։

    Հարգանքով՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26