Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք պետք է մշակութային փոփոխություն անենք

18.03.2019

-Մենք այսօր ունենք հսկայական թվով ծրագրեր, որ պարտավոր ենք իրականացնել, որպեսզի կարողանանք մեր համայնքներում վիճակ փոխել: Այն փոփոխությունները, որոնք կատարվել են նախորդ տարիներին, այն տեմպերը, որոնք եղել են փոփոխությունների ներքո, այն սկզբունքները, որոնցով լուծել ենք խնդիրները, այլևս չեն կարող նույնը մնալ: Մեր համայնքների վիճակն արդեն ցույց է տալիս, որ դրանք չեն կարող այդպես մնալ, որ այդպես մենք մեր խնդիրները չենք լուծում, բայց, ցավոք սրտի, այսօր դեռևս խնդիրներն ու դրանց լուծման մոտեցումները նույն ձեռագրով են, ինչ որ եղել են նախորդ տարիներին: Պարտադիր չէ այդ մարդիկ փոխվեն ֆիզիկապես, որպեսզի այդ փոփոխությունը լինի: Եթե նույնիսկ համայնքապետերը փոխվեն, ներքևում աշխատում են մասնագետներ, որոնք տարիներ շարունակ սովորել են մի ձևով աշխատել: Մենք պետք է մշակութային փոփոխություն անենք, իրենց համարձակություն, վստահություն տանք: Իրենք էլ են շատ լավ պատկերացնում խնդիրները, բայց վախենում են խոսել դրա մասին: Հենց խոսում ենք խնդրի լուծման մասին, խոսում են փողի մասին: Այդ մարդու մտածողությունն արդեն այնպիսին է , որ ինքը խնդիր լուծող չէ: Համայնքներում պիտի լինեն մարդիկ, որոնք տնտեսվար են, որոնք գիտեն իրենց տնտեսությունները, անգիր գիտեն քանի թիզ հող ունեն, որքանն է մշակվում, որքանը՝ ոչ և ինչպես պիտի անեն, որ ամբողջությամբ մշակվի,-ամփոփելով Բերդի տարածաշրջանի կատարած այցը, նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16