Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագիրը կնպաստի անասնապահության զարգացմանը համայնքում

13.06.2019

 Շուտով Գանձաքարի գյուղտեխնիկան կհամալրվի Բելառուս-82 մակնիշի նոր տրակտորով։ Կառավարությունը հաստատել է Գանձաքարի «Համայնքի գյուղտեխնիկայի ձեռքբերում» սուբվենցիոն ծրագիրը։ Նոր տեխնիկան հնարավորություն կտա օգտագործել արդեն 2018 թվականին հրատապ ծրագրով ձեռք բերված 5 միլիոն դրամ արժողությամբ խոտահավաք մամլիչը։ Գանձաքարը միշտ էլ եղել է անասնապահական համայնք, միշտ էլ այստեղ խոշորի գլխաքանակը շատ է եղել։ Ժամանակին մինչև 5000 գլուխ խոշոր եղջերավոր են ունեցել։ Ներկայումս էլ, համեմատած մյուս համայնքների հետ, էլի խոշորի գլխաքանակը շատ է, հասնում է մինչև 2000-ի։ Նոր տեխնիկան ոչ միայն կհեշտացնի գյուղացու գործը, կկրճատի ծախսերը, այլև կխթանի անասնապահության զարգացումը համայնքում։ Առջևում ծրագրի իրականացման մրցույթի կազմակերպման գործընթացն է։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26