Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հանդիպել է ապագա ծրագրավորողների հետ

14.06.2019

 «Դուք դնում եք Տավուշի մարզի ՏՏ ընկերությունների հիմքը։ Դուք լինելու եք առաջին մասնագետները, ովքեր Տավուշի մարզում աշխատելու են որպես ծրագրավորողներ և ՏՏ ոլորտի մասնագետներ»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվող դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանը։ Դասընթացը մեկնարկել է ապրիլի 1-ից, երեք խմբով, ութ ամիս տևողությամբ։ Իրականացվում է համաձայն Տավուշի մարզպետարանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքված եռակողմ հուշագրի։ Նպատակը Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացումն ու ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության ու մրցունակության բարձրացումն է։ «Հոգատար ու պահանջկոտ ենք լինելու այս ծրագրի նկատմամբ, որովհետև ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունում, ամբողջ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը որպես գերակա ուղղություն այլընտրանք չունի։ Սա աշխարհի ամենաարագ զարգացող, ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ոլորտն է, և մենք ձեր միջոցով սերմերն ենք դնում առաջին, որի վրա պիտի կառուցվի մեր հայրենիքը»,-ասել է մարզպետը։ Հանդիպման մասնակիցներն իրենց տպավորություններն են ներկայացրել դասընթացից, հանդես եկել առաջարկություններով։ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը դրական է գնահատել ծրագրի ընթացքը, տեղեկացրել, որ առջևում սպասվում է միջոցառումների շարք, կլինեն գործնական նախագծեր, փորձի փոխանակումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18