Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի հանրակրթական բոլոր դպրոցներում ազգային երգ ու պար կդասավանդվի

14.06.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հավաստմամբ՝ այս ուսումնական տարուց սկսած Տավուշի բոլոր դպրոցներում դասավանդվելու է ազգային երգ ու պար։

«Ազգային երգի և պարի դասավանդման նպատակը մեր երեխաներին ՄԱՐԴ դաստիարակելն է և ազգային արմատներին մոտեցնելը, որպեսզի նրանք սովորեն ուս ուսի տալ ու համախմբվել»։

Կրթության և գիտության նախարարության համաֆինանսավորմամբ՝ ծրագիրն իրականացվում է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի և «Կարին» համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանի հետ։

Հունիս, հուլիս ամիսներին կանցկացվի ուսուցիչների վերապատրաստում, իսկ սեպտեմբերից դպրոցներում արդեն կմեկնարկի երգ ու պարի դասավանդումը։

«Մշակույթը պետք է հասնի դպրոցներ, գյուղական հրապարակներ, ստեղծագործական տներ, բակեր։ Ամենուր»,-ասում է Հայկ Չոբանյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23